Իրանը ցանկանում է վերսկսել բանակցությունները, և ԱՄՆ-ն համաձայն է. Թրամփ

ԱՄՆ-Իսրայելական հարվածներից հետո Իրանի նոր ղեկավարությունը ԱՄՆ-ին առաջարկել է վերսկսել բանակցությունները, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք ուզում են խոսել, և ես համաձայնել եմ դրան, ուստի ես կխոսեմ նրանց հետ։ Նրանք պետք է դա անեին ավելի շուտ։ Նրանք պետք է ավելի շուտ առաջարկեին ինչ-որ բան, որը շատ գործնական և հեշտ կլիներ անել։ Նրանք չափազանց երկար են սպասել», — այսօր The Atlantic-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը հրաժարվել է ասել, թե երբ կարող են տեղի ունենալ բանակցությունները։ Նա պարզաբանել է, որ վերջին շաբաթներին Վաշինգտոնի հետ կապի մեջ գտնվող իրանցի բանակցողներից մի քանիսը սպանվել են հարվածների ժամանակ։ «Նրանք կարող էին գործարք կնքել։ Նրանք պետք է դա անեին ավելի շուտ։ Նրանք չափազանց խորամանկ էին», — ասել է Թրամփը։

CNBC-ին տված հարցազրույցում ամերիկացի առաջնորդն ասել է, որ ԱՄՆ գործողությունն Իրանում «շատ լավ է ընթանում»։ «Սա շատ դաժան ռեժիմ է, պատմության ամենադաժան ռեժիմներից մեկը», — ասել է Դոնալդ Թրամփը։ «Մենք մեր աշխատանքն անում ենք ոչ միայն մեզ համար, այլև աշխարհի համար»։ Նա հավելել է, որ իրադարձություններն ընթանում են «շատ դրական ուղղությամբ»։

Leave a Comment