«Արսենալն» ուժեղ էր «Չելսիից» (տեսանյութ)



Սպորտ


Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» լոնդոնյան դերբիում 2:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի ակումբային չեմպիոն «Չելսիին»։


Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմից աչքի ընկան ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբան եւ հոլանդացի պաշտպան Յուրիեն Թիմբերը։



«Արսենալը» 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Չելսին» 6-րդն է՝ 45 միավոր։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Արսենալ» – «Չելսի»՝ 2:1

Ուիլյամ Սալիբա, 21, Յուրիեն Թիմբեր, 66 – Պիերո Ինկապիե, 45+2, ինքնագոլ

Հեռացում՝ Պեդրու Նետու («Չելսի»), 70, երկրորդ դեղին քարտ

 





Leave a Comment