Զանգվածային հարձակում Օսթինում․ ՀԴԲ-ն քննում է ահաբեկչության վարկածը

Տեխասի Օսթին քաղաքի կենտրոնում տեղի ունեցած զանգվածային կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, այդ թվում՝ ենթադրյալ հրաձիգը, ևս 14 մարդ վիրավորվել է, որոնցից երեքը ծանր վիճակում են։

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը նախ մեքենայից կրակ է բացել անցորդների ուղղությամբ, ապա դուրս եկել և շարունակել կրակել մարդկանց վրա։ Իրավապահները նրան վնասազերծել են։

Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ հետաքննում է դեպքը՝ ահաբեկչության հետ հնարավոր կապի վարկածով։

Տեխասի իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները քաղաքի կենտրոնում։

Այսօր ավելի վաղ Իրանի այաթոլլա Մակարեմ Շիրազին ջիհադ է հայտարարել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ։

«Իրանի ժողովուրդը և իսլամական աշխարհը ծարավ են վրեժ լուծելու հեղափոխության անմեղ, սպանված առաջնորդի արյան համար… Աշխարհի բոլոր մուսուլմանների կրոնական պարտականությունն է արմատախիլ անել այս հանցագործների չարիքը աշխարհից», — նրա խոսքերը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը։

Leave a Comment