Նիկոլ Փաշինյանը ներկա չի եղել Ալեն Սիմոնյանի և Անելյա Գուբրյանի նշանադրությանը. նոր մանրամասներ խնջույքից



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ՝ փետրվարի 28-ին, «Հայրիկ» ռեստորանում կայացել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նշանադրությունը՝ մոդել, դերասանուհին Անելյա Գուբրյանի հետ:

Մեր տեղեկություններով՝ խնջույքին ներկա են եղել զույգի նեղ ընտանեկան շրջապատը՝ 8-10 անձ։ Պաշտոնյաներից որևէ մեկը` այդ թվում Նիկոլ Փաշինյանը, ներկա չի եղել։ Հյուրերի թվում են եղել հարսնացուի ծնողները և Ալեն Սիմոնյանի մայրը։

IMG_7743.jpeg (157 KB)

Հավելենք, որ Ալեն Սիմոնյանը նախկինում երկու ամուսնություն է ունեցել: Նրա երկրորդ կինը լրագրող Մարիամ Մարգարյանն էր:  Զույգը միասին էր 2010 թ-ից, սակայն ամիսներ առաջ հայտնի դարձավ նրանց բաժանման մասին: Սիմոնյանը երկու ամուսնություններից ունի երեք զավակ:

Ինչ վերաբերում է Անելյա Գուբրյանին, նախկին մոդելն ու դերասանուհին 26 տարեկան է, նա 20 տարով փոքր է Սիմոնյանից:

IMG_7742.jpeg (263 KB)

Անելյան ժամանակին շատ ակտիվ դերասանական և մոդելային կարիերա ուներ: Նա հայկական պոդիումի ամենապահանջված մոդելներից էր: Նկարահանվել է նաև հայկական ամենահայտնի սերիալներից մի քանիսում, որոնցից են՝ «Էլենի օրագիրը», «Երկուսով» և այլն: Սակայն տարիներ առաջ Գուբրյանը ապաակտիվացրեց սոցիալական ցանցերում իր էջերը և դադարեց նկարահանվելուց, ինչը ևս դարձավ նրա և Սիմոնյանի՝ հնարավոր սիրավեպի շուրջ խոսակցությունների թեմա:

IMG_7745.jpeg (53 KB)

Որպես «ապացույց»՝ մամուլում հաճախ ներկայացվում էին տարբեր միջոցառումների ժամանակ նրանց հնարավոր ներկայությունը նույն վայրերում կամ անուղղակի նշաններ սոցիալական ցանցերից։

Անելյային ֆիքսել էին նաև այս տարի՝ Ալեն Սիմոնյանի ծննդյան օրվա խնջույքին: Սակայն մինչ նշանադարությունը զույգը պաշտոնապես չէր հաստատում միասին լինելու լուրերը:

IMG_7744.jpeg (43 KB)

Ավելի վաղ, Սիմոնյանն անդրադառնալով իր անվան շուրջ խոսակցություններին՝ մի տեսանյութում նշել էր.

«Դադարեք բամբասելը, դադարեք ուրիշների կյանք մտնելը, դադարեք հնարելը և այդ հիմարություններին հավատալը և դա տարածելը: Ինչեր ասես, որ չեք խոսում՝ իբր ես երեխա ունեմ՝ 2 կամ 3 տարեկան (բացի իմ երեք երեխաներից), իբր հանդիպում եմ իմ ընկերոջ աղջկա հետ, որը նույնպես իրականությանը չի համապատասխանում. նման բաներ հնարելը ամոթ է, ապրեք ձեր կյանքով, եթե դուք ունեք անձնական կյանք»:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment