
«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան էջում գրել է․ «Զգուշացում հյուսիսային հարևաններին՝ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ագրեսիային աջակցելու առնչությամբ.
Բի-Սիմ-Չի իրանական թելեգրամային ալիքը, որը մեկ միլիոնից ավել հետևորդ ունի, տեղադրել է հետևյալ հայտարարությունը. «Իրազեկ աղբյուրների տեղեկատվության վերլուծությունների գնահատականները վկայում են, որ եթե որոշ հարևան երկրներ (որոնք մինչ օրս չեն եղել Իրանի հրթիռային հարվածների թիրախում) մասնակցեն ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիային, ապա այդ երկրները նույնպես կհայտնվեն մեր երկրի զինված ուժերի թիրախների ցանկում։
Այս աղբյուրները զգուշացնում են, որ Իրանի հյուսիսային հարևանները, ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հարձակումներին աջակցելու դեպքում, Պարսից ծոցի երկրների նման կդառնան իրանական հրթիռների թիրախ»։
Վերջին ժամերի ընթացքում որոշ լրատվամիջոցներ հայտնել են Իրանի երկու հյուսիսային հարևան երկրներում ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կործանիչների տեղակայման մասին։
Այդ երկրների տարածքից ցանկացած գործողության կամ հարձակման դեպքում՝ կտրվի վճռական պատասխան։
Հյուսիսային երկու հարևան երկրները, հնարավոր է՝ Ադրբեջանը, Ղազախսատանը կամ Թուրքմենիան են»։