Իրանը Հորմուզի նեղուցում հարվածել է նավերի

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հարվածել են Մարշալյան կղզիների MKD Fium նավին, որը փորձում էր անցնել Հորմուզի նեղուցով։ Սա արդեն 2-րդ նավն է հարվածում: Հարվածել էին նաև Skylight նավթատարին։

Օմանի ծովային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Պալաուի դրոշի ներքո նավարկող նավթատար նավը ենթարկվել է հարձակման՝ Մուսանդամից մոտավորապես 5 ծովային մղոն հեռավորության վրա։

Օմանը տարհանել է անձնակազմի 20 անդամի, որոնցից չորսը վիրավոր են եղել։

Leave a Comment