Քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացումն ու կարողությունների հզորացումը Ներքին գործերի նախարարության գերակա ուղղություններից է. ՆԳ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ.

«Ներքին գործերի նախարարության համակարգի հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ քաղաքացիներ,

Մարտի 1-ին նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը:
Օրվա խորհրդի արժևորումն անհրաժեշտ հիշեցում է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումների կարևորության մասին՝ խորհրդանշելով պետության կողմից քաղաքացիների անվտանգության ապահովման կարևոր հանձնառությունը։

Քաղաքացիական պաշտպանությունը մեր պետության դիմակայունության ապահովման կարևոր ուղղություններից է, և այդ առումով Ներքին գործերի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է համակարգի շարունակական զարգացումը։

Անվտանգային մշակույթը պետք է դառնա մեր կենսակերպը: Իսկ քաղաքացիական ամուր պաշտպանության համակարգ և հանրային անվտանգության բարձր մակարդակ ունենալու բանաձևը մեկն է՝ այդ գործում յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա իր գիտակցված ներդրումը:

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը առիթ է ևս մեկ անգամ արժևորելու այն բոլոր անձանց ներդրումը, որոնք իրենց մասնագիտական կարողություններով և նվիրվածությամբ մասնակցում են համակարգի ձևավորմանն ու շարունակական զարգացմանը՝ նպաստելով դրա կայունության և արդյունավետության ամրապնդմանը»։

Leave a Comment