Կարաչիում ԱՄՆ հյուպատոսության մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել է 9 մարդ

Պակիստանի Կարաչի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, ևս 18-ը վիրավորվել են, հաղորդում է Geo հեռուստաալիքը։

Ավելի վաղ հաղորդվել էր ութ զոհի մասին, սակայն հետագայում զոհերի թիվը ճշտվել է։ Ըստ աղբյուրի՝ կիրակի օրը ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ հարյուրավոր մարդիկ հավաքվել էին բողոքելու Իրանի դեմ իրականացված հարվածների դեմ։

Dawn պարբերականը հայտնում է, որ բախումների ընթացքում վիրավորների թիվը կարող է հասնել առնվազն 20-ի։ Տեղում գրանցվել են անկարգություններ, ոստիկանությունը կիրառել է ուժ՝ իրավիճակը վերահսկելու համար։

Բողոքի ցույցերը տեղի են ունեցել տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին, որը պայմանավորված է վերջին օրերին Իրանի շուրջ ռազմական էսկալացիայով։

Leave a Comment