
Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Kia Forte» և Արարատ-Երասխ-Սուրենավան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Արարատի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել են հիվանդանոց։