ԱՄՆ-իում անցկացված RAF 06 մրցաշարում Արման Ծառուկյանի և ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասի գոտեմարտը վերածվել է ծեծկռտուքի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում անցկացված RAF 06 մրցաշարում Արման Ծառուկյանի և ամերիկացի բլոգեր, ըմբիշ Ջորջիո Պուլասի գոտեմարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի, հայտնում է Armsport-ը։

Միջադեպի գլխավոր պատճառն ամերիկացի մարզիկի կողմից անընդմեջ հնչող ու գործադրվող սադրանքներն էին: Բազմաթիվ աղբյուրների համաձայն՝ Պուլասը գոտեմարտի հենց առաջին իսկ վայրկյաններից դիմել է հոգեբանական ճնշման և սադրիչ խոսակցությունների:

Ավելին՝ նա մենամարտը սկսել է ապտակով, իսկ ընթացքում ևս մի քանի անգամ դիտավորյալ ձեռքի ափով հարվածել է Ծառուկյանի գլխին: Նման պահվածքն, անշուշտ, անպատասխան չի մնացել: Գոտեմարտի ավարտին հայ մարտիկի նյարդերը տեղի են տվել:

Եզրափակիչի սուլիչից անմիջապես հետո Ծառուկյանը հարձակվել է հատակին հայտնված մրցակցի վրա և սկսել ուժգին հարվածներ հասցնել նրան՝ ըստ շրջանառվող լուրերի վերջինիս բերելով անգիտակից վիճակի: Դրանից հետո մրցագորգի վրա անմիջապես սկսվել է զանգվածային բախում երկու մարզիկների թիմերի ներկայացուցիչների միջև:

Leave a Comment