Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է Իրանի արևմտյան և կենտրոնական շրջաններում գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերի մեծ մասը։
«Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է Իրանի արևմտյան և կենտրոնական հատվածներում գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերի մեծ մասը և հող է հարթում Թեհրանի երկնքում օդային գերակայություն հաստատելու համար», – հայտնել է բանակը իր Telegram ալիքում։