ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իջանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ խոսել է տարբեր թեմաների, այդ թվում՝ կենսաթոշակների բարձրացման մասին:
Տարեց քաղաքացու դիտարկմանը, թե կենսաթոշակը բարձրանում է ավելի դանդաղ, քան պարենային ապրանքների գները, ՀՀ վարչապետը խոստացել է, որ առաջիկայում կենսաթոշակները կբարձրանան գնաճին զուգահեռ:
Ըստ նրա՝ քանի տոկոս գնաճ արձանագրվի, այդքան տոկոսով կբարձրանան կենսաթոշակները:
Թեմային անդրադարձել է նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասիկ Հակոբյանը, որը ՔՊ թիմի ու վարչապետի հետ միասին շրջում է բնակավայրերով: