«Մի՛ արեք դա». ԱՄՆ նախագահը սպառնում է հարվածով — Հայաստանի Հանրային Ռադիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ նախազգուշացում է տվել Իրանին՝ հայտարարելով, որ Թեհրանի կողմից նոր հարձակումների դեպքում Վաշինգտոնը կպատասխանի «աննախադեպ ուժով»։

«Թեհրանը հայտարարեց, որ այսօր շատ ուժեղ հարված է հասցնելու։ Բայց նրանք չպետք է դա անեն, հակառակ դեպքում մենք նրանց կհարվածենք աննախադեպ ուժով»,-գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Նախագահի հայտարարությունը հնչում է Մերձավոր Արևելքում լարվածության կտրուկ աճի ֆոնին, երբ վերջին օրերին արձանագրվել են փոխադարձ հարվածներ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև։

Տարածաշրջանի մի շարք երկրներ արդեն հայտարարել են իրենց տարածքում հրթիռներ որսալու մասին, իսկ միջազգային կառույցները զգուշացնում են իրավիճակի հնարավոր լայնածավալ սրման վտանգի մասին։

Leave a Comment