Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն զոհվել է

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավին և պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն զոհվել են Պաշտպանության խորհրդի նիստի վայրում ավիահարվածի հետևանքով, հաղորդում են Fars լրատվական գործակալությունը և IRNA պետական ​​լրատվական գործակալությունը։

Զոհվածների թվում են նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Մոհամմադ Պակպուրը և Գերագույն գլխավոր հրամանատարի և Պաշտպանության խորհրդի քարտուղարի խորհրդական, ծովակալ Ալի Շամխանին։

Մյուս զոհվածների անունները կհրապարակվեն ավելի ուշ, հավելել է Fars-ը։

Leave a Comment