Թրամփը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Իրանի դեմ գործողությունը պատերազմ է համարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք նա պատերազմ է համարում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայիս ռազմական գործողությունը։

«Հարցազրույցի ավարտին Թրամփը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք նա Իրանի դեմ Ամերիկայի ռազմական գործողությունները համարում է այդ երկրի դեմ պատերազմ։ Նա նշեց, որ շարունակում է կենտրոնանալ Միացյալ Նահանգների համար սպառնալիքների վերացման վրա», – հաղորդում է հեռուստաալիքը։

Leave a Comment