Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նստավայրին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Այսօր առավոտյան հզոր, անակնկալ հարվածով մենք ոչնչացրել ենք բռնակալ Խամենեիի նստավայրը», – ասել է նա Իսրայելի հեռուստատեսությամբ հեռարձակված հեռուստատեսային ելույթում։
Նեթանյահուն նաև պնդել է, որ Խամենեին ինքը կարող էր սպանվել հարձակման ժամանակ։ «Կան բոլոր նշանները, որ Իրանում բռնապետը կարող է այլևս չլինել», – ենթադրել է վարչապետը։