Օմանը դատապարտում է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված ավիահարվածները, սակայն անընդունելի է համարում Թեհրանի կողմից մի շարք արաբական երկրներում գտնվող թիրախների վրա կատարված պատասխան հարձակումները։
Այս մասին հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարարությունը։
«Օմանի Սուլթանությունը կոչ է անում Իրանի Իսլամական Հանրապետությանը հարգել պետությունների ինքնիշխանությունը, միջազգային իրավունքի սկզբունքները և բարիդրացիական հարաբերությունները Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի բոլոր անդամ երկրների հետ», – ասվում է հայտարարության մեջ։ Դատապարտելով Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված ավիահարվածները՝ Արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ «Օմանը մերժում է Իրանի կողմից Բահրեյնի, Հորդանանի, Իրաքի, Կատարի, Քուվեյթի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի թիրախների վրա կատարված պատասխան հարձակումները»։