ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ որոշել է լայնածավալ ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ, քանի որ Թեհրանը չէր ցանկանում համաձայնագիր կնքել Վաշինգտոնի հետ։
«Իրանցիները մոտեցան համաձայնագրին, ապա նահանջեցին, ապա մոտեցան կրկին, ապա նահանջեցին։ Ես հասկացա, որ նրանք իրականում չէին ուզում համաձայնագիր կնքել», – ասել է ամերիկացի առաջնորդը Axios-ին տված հարցազրույցում։
Հոդվածում նշվում է, որ, ըստ ԱՄՆ վարչակազմի ղեկավարի, Իրանի հետ «բանակցություններում ձախողում» է եղել, ինչը գործողության հիմնական պատճառն էր։