Թրամփը կարծում է, որ Ալի Խամենեի մահվան վերաբերյալ տեղեկությունը հավաստի է․ Իրանից պնդում են՝ Ալի Խամենեին ողջ է

Ես խոսել եմ շատ մարդկանց հետ, և մենք կարծում ենք, որ դա ճիշտ է, ամերիկյան NBC հեռուստաալիքին ասել է ԱՄՆ նախագահ Թրամփը՝ մեկնաբանելով այաթոլլա Ալի Խամենեիի սպանության մասին հաղորդագրությունները։

«Նրանց շատ առաջնորդներ նույնպես սպանվել են», — հավելել է նա։

Միևնույն ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Խամենեին ողջ է և գտնվում է անվտանգ վայրում։

«Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիանը ողջ են և գտնվում են անվտանգ վայրում»,- Sky News-ին ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Էսմայիլ Բաղային։

Ավելի վաղ Associated Press գործակալությունը, հղում անելով իսրայելցի պաշտոնյաների, հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում հայտարարել էր, որ կան «ազդակներ», որ Խամենեին սպանվել է շաբաթ առավոտյան իր նստավայրի վրա Իսրայելի իրականացրած օդային հարվածի հետևանքով։

Leave a Comment