Երեք քուվեյթցի զինվորներ վիրավորվել են իրանական հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով

Քուվեյթի զինված ուժերի երեք զինծառայող վիրավորվել է Իրանից արձակված հրթիռների բեկորների ընկնելու հետևանքով։ Այս մասին նշված է Էմիրությունների պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ զինվորները «բեկորային վերքեր են ստացել Ալի Ալ-Սալեմ ավիաբազայում», որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը։

Մինչդեռ, Քուվեյթի առողջապահության նախարարությունը հայտնել է 12 վիրավորի մասին՝ «տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով»։

Leave a Comment