Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) փակել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար՝ Իրանի վրա հարձակումից հետո։
ԻՀՊԿ գեներալ-մայոր Էբրահիմ Ջաբարին այս մասին հայտարարել է «Al Mayadeen» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«ԻՀՊԿ-ն ներկայումս փակում է Հորմուզի նեղուցը՝ Իրանի դեմ ագրեսիայից հետո», – ասել է նա։