Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Քասախում «ՎԱԶ 2107»-ը բախվել է «Առողջ այգու» պարսպին



Shamshyan.com-ը գրում է․


Այսօր՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել է «Առողջ այգի» ընկերության քարե պարսպին։


Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Առողջ այգու» աշխատակիցները ու ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աստղիկ» և «Արմենիա» բժշկական կենտրոններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment