Պարսից ծոցում գտնվող առևտրային նավերը հայտնում են Հորմուզի նեղուցի փակման մասին

Պարսից ծոցում գտնվող առևտրային նավերը հայտնում են Հորմուզի նեղուցի փակման մասին, տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից ծովային առևտրային փոխադրումները համակարգող կենտրոնը (UKMTO):

«UKMTO-ն, տարածաշրջանում ռազմական ակտիվության ֆոնին, շարունակում է հետևել իրավիճակին: Կենտրոնը Պարսից ծոցում գտնվող նավերի անվտանգության ծառայության ներկայացուցիչներից մի քանի հաղորդագրություններ է ստացել, որոնցում նշվում է, որ, ըստ 16-րդ ալիքի (ծովային ռադիոհաճախականություն, որն աղետի և անվտանգության ազդանշաններ փոխանցելու համար է), Հորմուզի նեղուցը փակ է», — ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a Comment