ԵՄ Aspides ռազմածովային առաքելության պաշտոնյան հայտարարել է, որ նավերն ազդանշաններ են ստանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, ըստ որոնց՝ «ոչ մի նավի թույլատրված չէ անցնել Հորմուզի նեղուցով»․ գրում է Reuters գործակալությունը։
Անանուն մնալու պայմանով Reuters-ի հետ զրուցած պաշտոնյան ասել է, որ Իրանը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։
Նշվում է, որ Թեհրանը տարիներ շարունակ սպառնացել է փակել նեղուցը՝ ի պատասխան իսլամական հանրապետության դեմ ցանկացած հարձակման։