Արաղչի. ԱՄՆ-ը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ՝ չնայած բանակցություններում առաջընթացին

Վաշինգտոնը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ՝ չնայած բանակցություններում զգալի առաջընթացին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Մենք բանակցություններ էինք վարում։ Եվ հետաքրքիրն այն է, որ այս անգամ մենք կարողացանք մեծ առաջընթաց գրանցել։

Ես չեմ հասկանում, թե ինչու նրանք որոշեցին հարձակվել՝ չնայած բանակցություններում առաջընթացին և այն փաստին, որ համաձայնության հասնելը հնարավոր էր», – ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում։

Leave a Comment