Վաշինգտոնը մշակել է Իրանի դեմ ռազմական հարվածների էսկալացիայի ծրագիր, որի յուրաքանչյուր փուլը կտևի մեկից երկու օր, հայտնել է CNN-ի լրագրող Ջիմ Սկիուտոն՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։
«ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ը նախատեսել է աճող ինտենսիվությամբ հարվածների շարք՝ ճանապարհին լարվածության թուլացման տարբերակներով։
Յուրաքանչյուր ռաունդ կտևի մեկից երկու օր՝ վերախմբավորման և մարտական վնասի գնահատման համար ընդմիջումներով»,-գրել է նա X-ում։