Թեհրանում սկսվել է Իրանի կառավարությանը աջակցող հանրահավաք՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացվող հարձակումների ֆոնին, հաղորդում է ISNA լրատվական գործակալությունը։
Հանրահավաքը տեղի է ունենում Պաղեստինի հրապարակում: Գործակալությունը հաղորդում է, որ հավաքվածները վանկարկում են «Ոչ մի փոխզիջում, ոչ մի կապիտուլյացիա, պայքարեք Ամերիկայի դեմ» կարգախոսը: