ԱՄՆ վարչակազմը հետաձգել է Թայվանին 13 միլիարդ դոլարի զենքի վաճառքը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Չինաստան կատարելիք այցը վտանգի չենթարկելու համար, հաղորդում է The New York Times-ը։
«Թրամփի վարչակազմը հետաձգել է Թայվանին զենքի վաճառքի փաթեթի մասին հայտարարությունը, որպեսզի չվրդովեցնի Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին՝ նախագահ Թրամփի՝ ապրիլին Պեկին կատարելիք այցից առաջ», – հաղորդել է թերթը՝ հղում անելով անանուն պաշտոնյաներին։
Առաջարկվող փաթեթը ներառում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի արձակիչների համար նախատեսված խափանող հրթիռներ, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի սարքավորումներ և NASAMS՝ հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ, ասել է աղբյուրը։ Այն նաև ներառում է փոքր զենքեր, ինչպես նաև սպասարկման և լոգիստիկ աջակցության պարագաներ։
Միևնույն ժամանակ, նշում է The New York Times-ը, զենքի վաճառքի գործարքը գտնվում է առաջադեմ փուլում. հանրապետական և դեմոկրատ բարձրաստիճան օրենսդիրները հաստատել են փաթեթը, այն բանից հետո, երբ Պետդեպարտամենտը այն ուղարկել էր ոչ պաշտոնական քննարկման։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թրամփը կայցելի Չինաստան մարտի 31-ից ապրիլի 2-ը։