Կատարը ետ է մղել իրանական հրթիռային հարձակումների երրորդ ալիքը

Իրանը հարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմական բազաներին։

Կատարի հակաօդային պաշտպանության ուժերը շաբաթ օրը ետ են մղել հրթիռային հարձակումների երրորդ շարքը, հայտնել է էմիրաթների պաշտպանության նախարարությունը սոցիալական ցանցերում։

«Կատարի Պետության Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մարտական ​​պատրաստվածության ամենաբարձր մակարդակի, անվտանգության միջոցառումների և պատասխանատու կառույցների հետ համակարգված աշխատանքի հիման վրա հաջողությամբ ետ է մղել հրթիռային հարձակումների երրորդ ալիքը, որը թիրախավորել էր երկրի մի քանի շրջան», – ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելը և Միացյալ Նահանգները շաբաթ օրը հարվածներ են հասցրել Իրանի տարածքին, որից հետո Թեհրանը հայտարարեց պատասխան գործողությունների մասին: Իրանական և ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Իրանի պատասխան հարվածների թիրախում հայտնվել են Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները:

Իրանին հարվածներ հասցվեցին՝ չնայած այս շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև կայացած իրանական «միջուկային դոսիեի» շուրջ բանակցություններին։

Leave a Comment