Աբու Դաբիի օդանավակայանում բոլոր չվերթները չեղարկվել են, իսկ օդային տարածքը փակվել է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է գործակալության աղբյուրը:
«Բոլոր չվերթները չեղարկվել են Աբու Դաբիի օդանավակայանում: Օդային տարածքը փակ է», – ասել է աղբյուրը։
Շաբաթ օրը ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ են հասցրել իրանական թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին, ինչը հանգեցրել է վնասների և քաղաքացիական զոհերի։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։