ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի համագործակցությամբ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հինգ օր շարունակ հանդիսատեսին կներկայացնի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացումը։ Պիեսի հեղինակը Սիմոն Աբգարյանն է, գլխավոր դերում՝ Նարինե Գրիգորյանը, որի հերոսուհին 20 տարի սպասում է պատերազմ մեկնած ամուսնուն։