Բահրեյնում հնչել են տագնապի ազդանշաններ, իշխանությունները խորհուրդ են տվել բնակիչներին օգտվել գլխավոր ճանապարհներից միայն անհրաժեշտության դեպքում, հայտնում է «Ալ Արաբիա»-ն՝ նշելով, որ Բահրեյնում մի քանի պայթյուն է որոտացել:
«Հնչել են տագնապի ազդանշաններ: Մենք խորհուրդ ենք տալիս քաղաքացիներին և բնակիչներին գլխավոր ճանապարհներից օգտվել միայն անհրաժեշտության դեպքում», – հայտարարել է Բահրեյնի Ներքին գործերի նախարարությունը։