«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը իսպանական Լա Լիգայի 26-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ մեկնաբանել է կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ստացած վնասվածքը։
28-ամյա նիդեռլանդցին աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Բուժզննումը ցույց է տվել, որ նրա ապաքինումը կտևի մոտ 5-6 շաբաթ։
«Ցավալի է, որ նա չի կարող դաշտ դուրս գալ. Ֆրենկին շատ տաղանդավոր խաղացող է։ Սա վատ իրավիճակ է, բայց մենք պետք է համակերպվենք դրա հետ։ Մյուս կողմից, սա հնարավորություն կտա գործողության մեջ տեսնել այլ ֆուտբոլիստների։
Բոլոր թիմերն էլ բախվում են նման խնդիրների։ Բայց մենք կազմում ունենք բարձրակարգ շատ խաղացողներ և ընտրության լայն հնարավորություն։ Ես կենտրոնանում եմ նրանց վրա, ովքեր շարքում են, և չեմ մտածում բացակայողների մասին»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
2025/26 մրցաշրջանում Դե Յոնգը կատալոնական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։