Թրամփը խոստովանել է Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում ԱՄՆ հնարավոր կորուստները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Միացյալ Նահանգները կարող է կորուստներ կրել իր զինվորականների շրջանում՝ Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում։

«Ես այս հայտարարությունը թեթևությամբ չեմ անում։ Իրանի ռեժիմը ձգտում է խլել մեր քաջարի ամերիկացի հերոսների կյանքը։ Մենք կարող ենք զոհեր ունենալ։ Սա հաճախ է պատահում պատերազմի ժամանակ», – ասել է Թրամփը իր TRUTH Social սոցիալական ալիքում տեղադրված տեսաուղերձում։

Նա ընդգծել է, որ գործողությունն իրականացվում է «ոչ թե ներկա պահի, այլ ապագայի համար»՝ այն անվանելով «ազնիվ առաքելություն»։

Leave a Comment