«Քաղաքացիական պայմանագրի» կենսաթոշակային տարիքի հասած պատգամավորները ներկուսակցական ընտրություններից ոչ առաջատար տեղ գրավելուց հետո 500-600 հազար դրամ թոշակեն ակնկալում, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ պատգամավորական թոշակ ստանում են կենսաթոշակային տարիքում գտնվող այն նախկին պատգամավորները, որոնք մեկ ամբողջական ժամկետ պատգամավոր են եղել։
Եթե այս խորհրդարանը մինչև նոր ընտրությունները չլուծարվի, ապա ներկայիս թոշակառու պատգամավորներш թոշակի չափը կլինի բազային կենսաթոշակը բազմապատկած պատգամավորական աշխատավարձի գործակցի չափով՝ 10-ով՝ գումարած պատգամավորական տարիների ստաժը՝ յուրաքանչյուր տքրվա համար 5-հազարական դրամ։ Այսպիսով՝ խոսքը մոտ 180-190 հազար դրամի թոշակի մասին է, պարզաբանել է թերթը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում նվազագույն կենսաթոշակն ապրիլի 1-ից կավելանա 10 հազար դրամով։
Հոււնվարին Փաշինյանը հայտարարել էր, որ եթե իշխանությունը նույնիսկ 20 000 դրամով բարձրացնի թոշակը, թոշակառուի սոցիալական խնդիրները չեն լուծվի։ Նա նաև նշել էր․ «Ինչո՞ւ 10 հազար դրամը տալ թոշակառուին, որ չիմանա՞ ինչպես ծախսի»։ Փաշինյանի այս հայտարարությունը վրդովվեցրել էր թոշակառուներին։
Armenia Today-ը Հայաստանի վիճակագրական կոմիտեից տեղեկացել է, որ 2025 թվականի դրությամբ ՀՀ-ում 500 300 թոշակառու կա, որոնցից նվազագույն՝ 36 հազար դրամ կենսաթոշակ ստանում են մոտ 90 000-ը։
