28 փետրվարի 2026 – 11:52 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսել է լայնածավալ գործողություն Իրանի դեմ։
«Որոշ ժամանակ առաջ ԱՄՆ Զինված ուժերը խոշոր ռազմական գործողություն են սկսել Իրանում»,-հայտարարել է Թրամփը՝ նշելով, որ կոչնչացնեն Իրանի հրթիռները, նավատորմը և հողին կհավասարեցնեն ռազմական արդյունաբերությունը։
Նրա խոսքով՝ Իրանի գործողություններն ուղիղ սպառնում էին Միացյալ Նահանգներին, ԱՄՆ զորքերին ու արտերկրում ռազմաբազաներին։
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ:
Իսրայելն իր հերթին կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին «սպառնալիքը չեզոքացնելու նպատակով», հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Նա նաև արտակարգ դրություն է հայտարարել երկրի ամբողջ տարածքում:
Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «սպասվում է Իսրայելի ուղղությամբ հրթիռների և ԱԹՍ-ների գրոհ, որի թիրախում կարող է հայտնվել քաղաքացիական բնակչությունը»