ԱՄՆ-ն հրաժարվել է մեկնաբանել Իրանի դեմ գործողությանը իր հնարավոր մասնակցությունը

«ՌԻԱ Նովոստիի» հարցմանը ի պատասխան՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հրաժարվել է մեկնաբանել Իրանի դեմ ռազմական գործողությանը ամերիկյան ուժերի հնարավոր մասնակցությունը։

«Այս պահին մենք ոչինչ չունենք հաղորդելու», -ասել են ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության մամուլի ծառայությունից՝ ի պատասխան այն հարցման, թե արդյոք ամերիկյան ուժերը մասնակցում են Իրանի դեմ հարվածներին, թե աջակցում են Իսրայելին նման հարվածներ իրականացնելու հարցում։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին և երկրում հայտարարել արտակարգ դրություն։

Leave a Comment