Կիևը ցանկանում է արտադրել ՀՕՊ հրթիռներ․ Ուկրաինայի ՊՆ

Ուկրաինան ցանկանում է արտադրել սեփական հակաբալիստիկ հրթիռները՝ լրացնելու արևմտյան հակաօդային պաշտպանության բացը, հայտարարել է պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը՝ ափսոսանքով նշելով, որ դա հնարավոր չէ արագ իրականացնել։

«Մեզ կրիտիկորեն պակասում են PAK-3 հակաօդային պաշտպանության հրթիռներ՝ ռուսական բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համար։ Մենք քննարկել ենք Վոլոդիմիր Զելենսկու հետ գործընկերների միջոցով համատեղ կոնսորցիումներ ստեղծելու հարցը՝ հակաբալիստիկ հրթիռներ ավելի արագ արտադրելու համար», – Ֆեդորովի խոսքերն է մեջբերել ուկրաինական «Ուկրինֆորմ» լրատվական գործակալությունը։

Նախարարը նշել է, որ դա պահանջվում է առանձին նախագիծ՝ բարդ հաշվարկներով, և լրացուցիչ ժամանակ։

 

Leave a Comment