«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հյուրընկալվելով Միլանի Բոկոնիի հեղինակավոր համալսարանում, ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսել է իր ֆուտբոլային ճանապարհի, նաև ակտիվ սպորտից հեռանալուց հետո իր ծրագրերի մասին: Անդրադառնալով իր ներկայիս մարզավիճակին՝ 37-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ դեռ վաղ է համարում մեծ սպորտից հեռանալը։
«Ես դեռ մտադիր եմ խաղալ և անգամ չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին։ Իհարկե, ես 37 տարեկան եմ, և այժմ պետք է շատ ավելի ճիշտ կառավարել մարմինը. ես այլևս 20 կամ 22 տարեկան չեմ։ Սակայն ես փորձում եմ տալ իմ առավելագույնը, որպեսզի հնարավորինս երկար մնամ խաղադաշտում և հետագայում ոչ մի բանի համար չափսոսամ»,-ասել է Մխիթարյանը: