Հայտնի են ՉԼ 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները

Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը։

Լիգայի փուլում առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը միանգամից էին դուրս եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերն անցումային փլեյ-օֆֆում պարզեցին մյուս 8 ուղեգրերի հասցեատերերին։

Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․

«Ռեալ Մադրիդ» — «Մանչեսթեր Սիթի»
«Բուդյո-Գլիմտ» — Լիսաբոնի «Սպորտինգ»
ՊՍԺ – «Չելսի»
«Նյուքասլ» — «Բարսելոնա»
«Գալաթասարայ» — «Լիվերպուլ»
«Ատլետիկո Մադրիդ» — «Տոտենհեմ»
«Ատալանտա» — «Բավարիա»
Լևերկուզենի «Բայեր» — «Արսենալ»

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 10-ին և 11-ին, պատասխան խաղերը՝ մարտի 17-ին և 18-ին։

Leave a Comment