«ԱԶ Ալկմարի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է պատասխան խաղում «Նոայի» նկատմամբ տարած հաղթանակը

Նիդերլանդական թիմի գլխավոր մարզիչ Լերոյ Էխտելդը «ԱԶ Ալկմար»-«Նոա» (4-0) խաղից հետո կիսվել է տպավորություններով և վերլուծել իր թիմի ցուցադրած խաղը:

«Նախորդ հանդիպման համեմատ տեմպի մեծ տարբերություն կար։ Մարզումների ժամանակ արդեն նկատվում էր, թե ինչպես է մեր գաղափարը ձևավորվում, և այս խաղում մենք տեսանք, թե ինչպես դա իրագործվեց բուն խաղի ընթացքում: Տղաները շատ լավ արձագանքեցին և կատարեցին իրենց առջև դրված խնդիրը:

Ինչ վերաբերում է երկրորդ խաղակեսում առանցքային ֆուտբոլիստների (Կես Սմիթի և դուբլի հեղինակ Սվեն Մայնանսի) վաղաժամ փոխարինմանը, մենք պարզապես ցանկանում ենք նրանց առողջ պահել: Նրանք նոր են ապաքինվել, իսկ մենք առջևում դեռ շատ կարևոր հանդիպումներ ունենք, և ես ուզում եմ, որ նրանք անպայման մասնակցեն դրանց։ Սրանք հագեցած շաբաթներ են՝ մենք խաղից խաղ ենք գնում, բայց ես դրանից չեմ անհանգստանում»,- նշել է Էխտելդը նիդերլանդական մամուլի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Երևանում կայացած առաջին խաղում «Նոան» հաղթել էր 1-0 հաշվով:

Leave a Comment