Բավրայի մաքսային անցակետը ժամանակավորապես փակ է՝ ճանապարհների անանցանելիության պատճառով, հայտնել է ՊԵԿ-ը։
Խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորել է երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։
Նշված է, որ կոմիտեն Բավրայի մաքսային անցման կետի բացման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնի։
Ճանապարհային դեպարտամենտի հրապարակմամբ՝ փետրվարի 27-ին՝ ժամը 14:05-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները, հայտնել է ընկերությունը։
