
ՀՀԿ խորհրդի անդամ Վահե Մովսիսյանն անդրադարձել է Աննա Հակոբյանի այսօրվա տեսանյութին, որտեղ վերջինս հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր ամուսնության ավարտի մասին: «Քանի որ տեղեկացանք, որ Աննա Հակոբյանի սիրտը էլ զբաղված չէ, իրենք ամուսնալուծվել են, չնայած չէին հասցրել ամուսնանալ, և քանի որ ցանկություն ունեմ վարչապետ դառնալու, կցանկանայի առաջարկություն անել, միգուցե Աննա Հակոբյանը համաձայնվի, ու մենք միասին պայքարենք, որպեսզի ես դառնամ ՀՀ վարչապետ: Շատ ուրախ կլինեմ ու շնորհակալ»,- «Հայելի»-ի եթերում ասել է Վահե Մովսիսյանը: