Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆ փուլի շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել Մադրիդի «Ատլետիկոյի» նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
մադրիդցիները տանը 4-1 հաշվով հաղթեԼ էին բելգիական «Բրյուգեին», նորվեգացի հարձակվողը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։
Մրցանակի համար պայքարում Սյորլոթը հաղթել է «Ռեալ Մադրիդի» ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Չուամենիին, «Բուդյո-Գլիմտի» հարձակվող Իենս Պետեր Հոյգեին և «Գալաթասարայի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենին: