Հիշատակումը միայն անցյալին անդրադառնալու մասին չէ. ՀՀ ԱԳՆ-ն գրառումը

Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարությունը գրառում է արել X սոցիալական ցանցում։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների կողմից կազմակերպված ջարդերին հարյուրավոր հայեր են սպանվել, իսկ կես միլիոն մարդ հարկադրաբար տեղահանվել է։

«🕯️Հիշատակումը միայն անցյալին անդրադառնալու մասին չէ։ Այն մեր ընդհանուր պատասխանատվության վերահաստատումն է՝ պաշտպանելու մարդու իրավունքները, մերժելու ատելությունն ու ատելության խոսքի բոլոր դրսեւորումները, եւ հետեւողականորեն աշխատելու հաշտեցման ու տեւական խաղաղության ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ։

Leave a Comment