Այս շրջանում ես ինձ լավ հայր չեմ համարում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ իրեն լավագույն հայր չի համարում։ Sky News-ին տված հարցազրույցում նա դա բացատրել է պատերազմի ընթացքում իր երեխաների հետ շփման պակասով։

«Այս շրջանում ես լավագույն հայրը չեմ, քանի որ ժամանակ չունեմ երեխաներիս համար», – ասել է Զելենսկին։

Քաղաքական գործիչը հավելել է, որ նախագահի պաշտոնում ծառայելը բացասաբար է ազդել իր ընտանեկան կյանքի վրա։

Leave a Comment