ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում անդրադարձել է Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցին։
1988թ. Սումգայիթում Ադրբեջանի ԽՍՀ ուժերի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում հարյուրավոր հայերի հիշատակին, որոնք սպանվել են։ Մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է։ Հիշողությունը միայն անցյալի մասին խորհելու մասին չէ, այն մեր համատեղ պատասխանատվության վերահաստատումն է՝ պաշտպանելու մարդու իրավունքները, մերժելու ատելությունն ու ատելության խոսքը բոլոր դրսևորումներով՝ դեպի հաշտեցում և տևական խաղաղություն գնալու անվարան աշխատանքին զուգահեռ,- ասված է հայտարարության մեջ։