Բոճորիշվիլի․ Վենսի այցը ՀՀ և Ադրբեջան պայմանավորված էր նրանով, որ Թրամփը կարևորում է խաղաղության հաստատումը

Բոճորիշվիլի․ Վենսի այցը ՀՀ և Ադրբեջան պայմանավորված էր նրանով, որ Թրամփը կարևորում է խաղաղության հաստատումը

26 փետրվարի 2026 – 17:49 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան պայմանավորված էր նրանով, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարևորում է խաղաղության հաստատումը, Վրաստանը դրական է գնահատում դա, ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:

Նա նշել է, որ Թբիլիսիի և Վաշինգտոնի միջև առկա են շփումներ, սակայն, նրա գնահատմամբ, պետք չէ ձևավորել չափազանցված ակնկալիքներ, հայտնում է 1lurer.am-ը:

Նախարարի խոսքով՝ Վրաստանը բաց է խորհրդակցությունների համար և ակնկալում է հարաբերությունների վերանայում՝ ռազմավարական գործընկերության վերականգնման նպատակով՝ փոխադարձ հարգանքի և հավասարության հիման վրա։ Առկա խնդիրների համար նա պատասխանատվությունը վերագրել է Ջո Բայդենի վարչակազմին։

Վրաստանի արտգործնախարարը խոսել է նաև այն պնդումների մասին, թե երկիրը կարող է դուրս մնալ տարածաշրջանային գործընթացներից։

«Անհնար է թերագնահատել Վրաստանի դերը։ Ոչ ոք չի բացառում այլընտրանքային ուղիների գոյությունը, և դրանում ոչ մի վատ բան չկա, բայց Վրաստանը չհիշատակելը անհավանական է: Վրաստանը միակ երկիրն է, որը ելք ունի դեպի ծով, և միայն դա բավարար է»,- նշել է Բոճորիշվիլին։

Վենսը փետրվարին այցելել է ՀՀ և Ադրբեջան, սակայն չի եղել Վրաստանում:

Leave a Comment