Արդարադատության նախարարությունում քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղությունները

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների թմրամիջոցների և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրենի պարտականությունները կատարող Մարի Կուրթին և ԹԻՊՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նախատեսվող ծրագրերի իրականացման ընթացքը, համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև նոր նախաձեռնությունների ձևավորման հեռանկարները:

Նախարարի տեղակալը կարևորել է շարունակական համագործակությունը՝ ուղղված ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը:

Կողմերը պատրաստակաություն են հայտնել շարունակել կառուցողական երկխոսությունն ու համատեղ ջանքերը:

Leave a Comment