Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գավառի բաժնում տեղեկություն է ստացվել նաև, որ Հ․ Դ․-ն «Քթի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով մեկնած ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 10։00-ի սահմաններում Ա․ Խ․-ն նշված դպրոցում դասամիջոցի ժամանակ բռունցքով հարվածել է իր համադասարանցի Հ․ Դ․-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: